Honda-ն միանգամից 2 կոնցեպտային մեքենա է ներկայացրել (լուսանկարներ)
Honda ընկերությունը Պեկինի ավտոսրահում միանգամից 2 կոնցեպտային մեքենա է ցուցադրել, որոնք նմանօրինակ սերիական մոդելների նախատիպերն են հանդիսանում:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ կոնցեպտներից մեկը Concept B անվանումն ստացած հիբրիդային հեչբեքն է, իսկ մյուսը Spirior սեդանի նոր սերնդի ներկայացուցիչը:
5 դռնանի հեչբեքը ճապոնական ընկերությունը մշակում է հատուկ չինական շուկայի համար: Ավտոարտադրողի խոսքով՝ դիզայներներին հաջողվել է միավորել «շքեղ արտաքին տեսքը և բարձր գործնականությունը, ինչը առավել շատ է գնահատվում չինացի երիտասարդների շրջանում»: Մոդելը զինված է FUNTEC հիբրիդային շարժիչով, որի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում:

Spirior սեդանի կոնցեպտը նույնանուն սերիական մոդելի նոր սերնդի նախատիպն է: Այդ անվանումով 2009-ից Չինաստանում թողարկվում է Accord սեդանը, որն արտադրվում է Honda-ի և չինական Dongfeng ընկերության ջանքերով: Carscoops կայքի տվյալներով՝ այն զինված է 2.4 լիտր ծավալով բենզինային 4 մխոցային շարժիչով:












