«Անտեսանելի ամբար». ճարտարապետական նորագույն լուծումը (լուսանկարներ)

00:08 • 23.04.14

«Անտեսանելի» ճարտարապետությունն այնքան էլ նոր հասկացություն չէ համաշխարհային շինարարության ոլորտում, սակայն այն զարգացող ուղղություն է:


Ինչպես գրում է Huffington Post-ը՝ հաշվի առնելով ներկայի տեխնոլոգիական փոփոխությունները՝ ճարտարապետները նորանոր եղանակներ են փնտրում՝ ստիպելու շինություններին՝ «անհետանալ» տեսադաշտից:


«Անտեսանելի ամբար» կառուցելու համար անհրաժեշտ չէ լուսադիոդային էֆեկտներ կամ ֆուտուրիստական շինանյութեր կիրառել: Կառույցին անտեսանելիություն է հաղորդում կառուցման զուգահեռագծային ձևը: Նմանօրինակ կառույցներով հայտնի է Նյու Յորք Սիթիի բացօթյա Socrates Sculpture Park այգի-թանգարանը:


Ներկայացված կառույցը պատրաստվել է փայտից և հայելուց, որն արժեցել է 5000 դոլար: Նախագծի նպատակն է՝ ցրել կառույցի և շրջապատի միջև սահմանների զգացողությունը:

 

2014-04-18-barn1.jpg

2014-04-18-barn4.jpg

2014-04-18-barn2.jpg

2014-04-18-barn3.jpg

 

«Անտեսանելի ամբար». ճարտարապետական նորագույն լուծումը (լուսանկարներ)