Նյու Յորքի ավտոսրահի նշանավոր մոդելների հատուկ տարբերակները (լուսանկարներ)

08:35 • 23.04.14

Նյու Յորքի ավտոսրահում Mazda-ն և Ford-ը ներկայացրել են իրենց հոբելյանական հատուկ տարբերակները, որոնք ստեղծվել են Mazda MX-5-ի 25-ամյա և Ford Mustang-ի 50-ամյա հոբելյանների առթիվ: Ավտոսրահում իր DeLux Limited Edition մոդելով ներկայացել է նաև Mini-ն, որի դիզայնն ստեղծել է ամերիկացի ուսանողուհին:


Ինչպես գրում է Rbc.ru -ն՝ Ford-ը մեքենասեր հանրությանն ուրախացրել է հատուկ մոդելով՝ նվիրված լեգենդար Mustang-ին, որի առաջին օրինակը ամերկյան ընկերության գործարանից դուրս է եկել 1964-ին: 2015 թվի GT հատուկ մոդելի հիմքում Mustang-ի կառուցվածքն է: Այն կներկայանա երկու եզակի գույնով՝ Wimbledon White սպիտակով և Kona Blue կապույտով:


60-ականների մասին հիշեցնում են ետևի փականները, որոնք առկա են եղել 1964-ի օրիգինալ մոդելում: Նստատեղերը պատված են սև կաշվով և երկու երանգի քաշմիրով: Mustang GT-ն զինված է ևս 414 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Նոր մոդելը թողարկվել է 1964 օրինակով, որը խորհրդանշում է առաջին Ford Mustang-ի թողարկման տարեթիվը:

 

 

Mazda MX-5-ն այս տարի նշում է 25-ամյա հոբելյանը, ինչի պատվին ներկայացված մոդելը զինվել է 2 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, որը զարգացնում է 165 ձիաուժ հզորություն: Նստատեղերի գլխամասում փայլում է 25th Anniversary գրությունը: Մոդելը կներկայանա բացառապես Soul Red Metallic եզակի կարմիր երանգով:

 

Իսկ Mini ապրանքանիշը ներկայացրել է Mini DeLux Limited Edition հատուկ մոդելը, որն ստեղծվել է Mini Cooper 2014-ի հիման վրա: Մեքենայի դիզայնն ընտրել են բրենդի երկրպագուները: Նոր մեքենան կթողարկվի ընդամենը 56 օրինակով, այն ձեռք բերել հնարավոր կլինի ԱՄՆ-ում:

 


 

Նյու Յորքի ավտոսրահի նշանավոր մոդելների հատուկ տարբերակները (լուսանկարներ)