Երուսաղեմում Լացի պատի կառուցման համար կիրառված գործիք է հայտնաբերվել
Հրեա հնագետները պեղումների արդյունքում հայտնաբերել են 15 սմ երկարությամբ հատիչ, որն օգտագործվել է Երուսաղեմի հանրահայտ Լացի պատի կառուցման ժամանակ։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, ուշագրավ նմուշը հայտնաբերվել է 6 մ խորության վրա՝ շինարարական փոշու մեջ թաղված։
«2.000 տարվա մեջ առաջին անգամ մեր ձեռքում է հայտնվել մի գործիք, որն օգտագործել են Լացի պատը կառուցողները»,- լրագրողներին ասել է պեղման աշխատանքների ղեկավար Էլի Շուկրունը։
Հնագետը հավելել է, որ նմուշը հայտնաբերվել էր դեռևս 2013թ., սակայն անհրաժեշտ էր այն մի լավ ուսումնասիրել, հետո նոր այդ մասին հայտնել հանրությանը։










