Մարտին Facebook-ի բջջային ծառայություններից օրական օգտվել է ավելի քան 600 միլիոն մարդ

09:18 • 24.04.14

Facebook ընկերության բջջային հավելվածների օգտատերերի ամենօրյա թիվը 2014 թվականի մարտ ամսին կազմել է 609 միլիոն. այդկերպ ակտիվ բջջային լսարանն ավելացել է 43 տոկոսով, ասված է Facebook-ի հաղորդագրությունում, գրում է lenta.ru-ն:

 

Ամեն ամիս Facebook-ի բջջային ծառայություններից օգտվում է 1,01 միլիարդ մարդ՝ մեկ երրորդով ավելի, քան մեկ տարի առաջ: Բջջային լսարանը քանակով մոտենում է Facebook-ի օգտատերերի ընդհանուր թվաքանակին, որն արդեն 1,28 միլիարդ է:

 

Բջջային տեխնոլոգիաների զարգացումը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն անվանում է սոցցանցի գլխավոր առաջնահերթությունը: Բացի սոցցանցից, Facebook-ին են այժմ պատկանում նաև WhatsApp և Instagram ծառայությունները, այն նաև զարգացնում է իր Paper և Messenger ծրագրային հավելումները:

 

Բջջային ուղղվածությունը հենակետային է դառնում նաև Facebook-ի բիզնես ցուցանիշների համար: 2014 թվականի առաջին եռամսյակում բջջային գովազդին է պատկանել սոցցանցի ողջ գովազդային եկամտի 59 տոկոսը կամ մոտ 1,34 միլիարդ դոլար։

Մարտին Facebook-ի բջջային ծառայություններից օրական օգտվել է ավելի քան 600 միլիոն մարդ