Apple-ի շահույթն ավելացել է՝ չնայած iPad-ի վաճառքների նվազմանը

11:30 • 24.04.14

Apple ընկերության մաքուր շահույթը մարտի 29-ին ավարտված 2014թ. ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակում կազմել է 10.22 մլրդ դոլար՝ 7%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության կայքին։

 

Apple-ի եկամուտը հունվար-մարտ ամիսներին կազմել է 46.5 մլրդ դոլար՝ 5%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

 

Եռամսյակի արդյունքներով՝ ընկերությունը վաճառել է 43.7 մլն iPhone սմարթֆոն` 17%-ով ավելի նախորդ տարվանից։ Սակայն iPad պլանշետների վաճառքները նվազել են 16%-ով՝ մինչև 16.35 մլն։ Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը iPhone-ի վաճառքներն անվանել է հաջողակ, սակայն խոստովանել է, որ iPad-ի վաճառքները ցածր են եղել վերլուծաբանների կանխատեսումներից։
 

Apple-ի շահույթն ավելացել է՝ չնայած iPad-ի վաճառքների նվազմանը