Ջեքֆրութ. միրգ, որը կարող է միլիոնավոր մարդկանց փրկել սովից (լուսանկարներ)

12:18 • 24.04.14

Ջեքֆրութը կամ հնդկական հացենին (Artocarpus heterophyllus) մեծ, հոտավետ միրգ է, որը կարող է փոխարինել կլիմայական փոփոխությունների հետևանքով վերացող մշակաբույսերին։ 

 

Ինչպես նշում է The Gaurdian-ը, նման եզրակացության են հանգել գիտնականները, որոնց կարծիքով՝ Հարավ-արևելյան Ասիայում աճող այս միրգը կարող է սովից փրկել միլիոնավոր մարդկանց։ Մասնագետների խոսքերով՝ ջեքֆրութը կարող է փոխարինել ցորենին, եգիպտացորենին ու կենսական անհրաժեշտության այլ մշակաբույսերի, որոնք վտանգված են տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների պատճառով։

 

JJackfruit or Jack Tree (Artocarpus heterophyllus), fruit growing on the tree, India
 

Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ը վերջերս նախազգուշացրել են, որ աճող ջերմաստիճանն ու անձրևի աննախադեպ տեղումներն արդեն կրճատել են ցորենի ու եգիպտացորենի բերքատվությունը, ինչը եկող տասնամյակում կարող է հանգեցնել սննդի համար պատերազմների։ Սակայն հետազոտողները լավատեսորեն են տրամադրված ու ասում են, որ ջեքֆրութը կարող է հիանալի լուծում լինել։

 

Jackfruit is sold cook on Bangkok street, Thailand.


«Այս միրգն ուղղակի հրաշք է։ Այն շատ սննդարար է ու կալորիական։ Դրանից 5 կգ ուտելու դեպքում Դուք սովի զգացում չեք ունենա հաջորդ մեկուկես օրվա ընթացքում»,-ասել է Հնդկաստանի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի հետազոտող Շյամալա Ռեդին։
 

Նշվում է, որ միրգը հարուստ է կալիումով, կալցիումով և երկաթով, բացի այդ, այն շատ հեշտ է աճում և դիմացկուն է մակաբույծների, հիվանդությունների ու բարձր ջերմաստիճանի հանդեպ, ինչն առատ բերքի հիմնական  նախապայմաններից են։

 

Մայիսին գիտնականների միջազգային թիմը պատրաստվում է համաժողով անցկացնել Հնդկաստանում՝ քննարկելու աշխարհում այս մրգի կիրառումը տարածելու հարցը։

 

Jackfruit Tree, Artocarpus Heterophyllus, in Vietnam
 

Ջեքֆրութ. միրգ, որը կարող է միլիոնավոր մարդկանց փրկել սովից (լուսանկարներ)