100 գնացք, 400 կամուրջ, 15 կմ երկաթուղի. աշխարհի ամենամեծ երկաթգծի նախատիպը կհիացնի յուրաքանչյուրին (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Ֆլեմինգտոն քաղաքում է գտնվում աշխարհի ամենամեծ երկաթգծի նախատիպը, որը Բրյուս Ուիլյամս Զականինոն կառուցել է ձեռքով:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ Northlandz երկաթուղային համալիրը կառուցվել է 16 տարվա ընթացքում: Տղամարդն այն սկսել է կառուցել իր տան նկուղում՝ որպես հոբբի: Այն այցելուների համար բացվել է 1997-ին և ներկայանում է որպես զբոսաշրջային գրավչություն ունեցող վայր:
Երկաթգծային համալիրի մոդելը կազմված է 100 գնացքից, 400 կամուրջից և ավելի քան 15 կմ երկաթգծային ուղուց, ինչպես նաև՝ 3000 փոքրածավալ կառույցից, որոնք քաղաքների և գյուղերի են նմանակում: Համալիրում հիանալիորեն առանձնացված են նաև 50000 փողոց և 12 մետր երկարությամբ կամուրջներ, որոնք անցնում են ընդարձակ կիրճերի վրայով, որոնցից յուրաքանչյուրն ամերիկացին նախագծել և պատրաստել է սեփական ձեռքերով:
Այս զբոսաշրջային գրավչությունը Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է որպես իր տեսակի մեջ աշխարհում ամենամեծ նմուշը:



























