Իտալացի ուսանողը ՆԱՍԱ-ի մրցանակ է ստացել ուշագրավ բջջային հավելվածի համար

14:10 • 24.04.14

Իտալական Վաստո քաղաքի ուսանողներից մեկը՝ Ֆաբիո Մարտարելին, իր ստեղծած բջջային հավելվածի համար ստացել է ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մրցանակը։
 

Ինչպես նշում է Euromag-ը, սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը տեղեկացնում է տիեզերքում կատարվող իրադարձությունների մասին։ Այն տեղեկացնում է մոլորակների շքերթի, խավարումների և այլ երևույթների մասին։

 

Look App հավելվածն այս տեղեկությունները ստանում է աշխարհի կարևորագույն գիտական կենտրոններից։ Հավելվածը մասնակցել է Space Apps Challenge մրցույթին, որտեղ արժանացել է ՆԱՍԱ-ի մրցանակին։
 

 

Իտալացի ուսանողը ՆԱՍԱ-ի մրցանակ է ստացել ուշագրավ բջջային հավելվածի համար