Գիտնականները լուծել են Հարավային օվկիանոսից եկող տարօրինակ ձայնի առեղծվածը
Տասնամյակներ շարունակ գիտնականները փորձում էին պարզել Հարավային օվկիանոսից եկող տարօրինակ ձայնի աղբյուրը, որը նրանք նմանեցնում էին բադի կռնչյունի։
Ինչպես նշում է The Guardian-ը, այժմ պարզվել է, որ ձայնի «հեղինակն» արկտիկական կետն է, որը շփոթության մեջ էր պահում մասնագետներին 50 տարի շարունակ։
Ձայնը լսվում է ձմռանն ու գարնանը։ Այս տարիների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են մի քանի վարկած, սակայն դրանցից ոչ մեկը ճիշտ դուրս չի եկել։
Այժմ մասնագետները, օգտագործելով գերժամանակակից զգայակներ ու ստորջրյա բարձրախոսներ, կարողացել են վերջապես լուծել ձայնի առեղծվածը։ Հայտնի է դարձել, որ կետերը նման ձայն են արձակում, երբ գտնվում են ջրի մակերևույթին շատ մոտ ու պատրաստվում են խոր սուզվել՝ սնունդ հայթայթելու համար։










