Google-ը Street View-ն համալրել է «ժամանակի մեքենա» գործառույթով

15:49 • 24.04.14

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Street View հավելվածը համալրվել է «ժամանակի մեքենա» գործառույթով, որը հնարավորություն է տալիս օգտատերերին հետ գնալ ժամանակի մեջ ու տեսնել, թե քաղաքներն ինչպես են փոխվել 2007թ. ի վեր։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, օրինակ՝ ստորև ներկայացված լուսանկարում պատկերված է Վաշինգտոնի Հովարդ թատրոնը։ Ձախ կողմում ներկայացված է դրա տեսքը 2009թ. հուլիսին, իսկ մյուս կողմում՝ վերանորոգումից հետո՝ 2012թ. մայիսին։

 

google maps street view


Նոր գործառույթի միջոցով օգտատերերը կկարողանան համեմատել քաղաքների, ճանապարհների, շինությունների ու բնապատկերների կրած փոփոխությունը տարիների ընթացքում։

 

Գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմել Street View-ի էկրանի անկյունում ժամացույցի տեսքով նորահայտ պատկերի վրա ու հետևել դրա առաջարկած ցուցումներին։

 

Google

google street view

 

 


 

Google-ը Street View-ն համալրել է «ժամանակի մեքենա» գործառույթով