Ռուս գիտնականները լուծել են անձրևի կաթիլների առաջացման հանելուկը
Միջազգային հետազոտական խմբի կազմում աշխատող՝ Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի (ՄՖՏԻ) գիտաշխատողին հաջողվել է լուծել անձրևի կաթիլների առաջացման հանելուկը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ անձրևի կաթիլներն իրենց չափերին հասնում են ոչ թե մի քանի օրվա ընթացքում, ինչպես համարում էին նախկինում, այլ ընդամենը՝ 10 րոպեում:
Այդ հետազոտությունների վրա աշխատում են Իսրայելի, Ռուսաստանի և Ֆինլանդիայի գիտնականները:
ֆիզիկոսներն իրենց ուսումնասիրության ընթացքում հետազոտել են անձրևի կաթիլները հորդառատ տեղումների պայմաններում: Ուսումնասիրության առարկա է դարձել, այսպես կոչված, Clustering-ը՝ կաթիլների արագ կուտակման գործընթացը, և օդի հոսանքների տարածքում դրանց աճն ու չափը:
Գիտնականների հաշվարկների համապատասխան՝ կաթիլների 1-ից մինչև100 միկրոմետր աճը ժամեր, նույնիսկ՝ օրեր կտևեր, սակայն իրականում անձրևային ամպերում կուտակված նստվածքները թափվում են շատ արագ:










