Պուտինը համացանցն անվանել է ԱՄՆ-ի «ԿՀՎ նախագիծ»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «համացանցն ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախագիծն է, որը շարունակում է զարգանալ»։
Ինչպես նշում է The Guardian-ը, նախագահը հավելել է, որ այդիսկ պատճառով ինքը ցանկանում է Ռուսաստանի համար ստեղծել համացանցի սեփական տարբերակը։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը «ԿՀՎ-ի նախագծից» պաշտպանվելու կարիք ունի և որ իրենք պետք է պայքարեն իրենց «առցանց» շահերի համար։
BBC-ն հավելում է, որ նախագահի խոսքով՝ հանուն տեղեկատվության անվտանգության հարկավոր է Ռուսաստանի տարածքում տեղակայել ազգային խոշոր ինտերնետ ռեսուրսների սերվերները, քանի որ տվյալների հոսքի մեծ մասն անցնում է ԱՄՆ-ով, որտեղ այդ ամենը վերահսկվում է։










