Գիրությունը չի կարելի հիվանդություն համարել. գիտնականներ
Գիտնականները խորհուրդ չեն տալիս գիրությունը հիվանդություն համարել, քանի որ դրա զոհերը դադարում են պայքարել ավելորդ քաշի դեմ և վշտից սկսում են ավելի շատ ուտել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով MedikForum-ին:
Գիտնականների կարծիքով՝ երբ մարդիկ համոզված են լինում, որ գիրությունը հիվանդություն է, նրանք մտածում են, որ հիվանդությունները բուժվում են դեղորայքի, վիրաբուժական միջամտության, սակայն՝ ոչ քաղցած մնալու կամ դիետայի միջոցով:
2013թ.-ի հունիսին ամերիկյան բժշկական ասոցիացիան գիրությունը պաշտոնապես հիվանդություն է համարել:










