Google+-ի գլխավոր գաղափարախոսը լքում է պաշտոնը

09:10 • 25.04.14

Google ընկերության փոխնախագահ Վիկ Գանդոտրան, որը պատասխանատու էր Google+ սոցիալական ցանցի զարգացման համար, լքում է ընկերությունը, որտեղ աշխատել է ութ տարի, հայտնել է ինքը՝ Գանդոտրան իր պաշտոնական էջում, գրում է lenta.ru-ն:

 

Թոփ մենեջերը չի հստակեցրել՝ ինչով է զբաղվելու Google-ից հետո, ինչպես նաև իր հեռանալու պատճառները և ով է զբաղեցնելու իր պաշտոնը Google-ում:

«Եկել է նոր ճանապարհի ժամանակը»,- գրել է նա: Reuters գործակալության աղբյուրների տվյալներով՝ Գանդոտրային կփոխարինի Google+ի զարգացման գծով փոխնախագահ Դևիդ Բեսբրիզը:

 

Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը Google+-ում առանձին գրառումով շնորհակալություն է հայտնել նրան ընկերության աշխատանքի տարբեր ոլորտներում ներդրման համար:


Փեյջը նշել է, որ Google-ը շարունակելու է ներդրում ունենալ սոցիալական ցանցի զարգացման գործում։

Google+-ի գլխավոր գաղափարախոսը լքում է պաշտոնը