Մեծ Լոնդոնի չափով հսկայական սառցաբեկորն ուղևորվում է բաց օվկիանոս (լուսանկարներ)

11:09 • 25.04.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնել են, որ 2013թ. նոյեմբերին Անտարկտիկայի սառցադաշտերից մեկից առանձնացած հսկայական սառցաբեկորը, որն իր չափերով հավասար է Մեծ Լոնդոնին (վարչական միավոր Անգլիայում), ուղևորվում է բաց օվկիանոս։
 

In early November 2013, a large iceberg separated from the front of Antarctica   s Pine Island Glacier. It thus began a journey across Pine Island Bay, a basin of the Amundsen Sea. The  ice island, named B31

 

Ինչպես նշում է The Guardian-ը, B31 անվանումը ստացած սառցաբեկորը, ըստ ՆԱՍԱ-ի արբանյակից արված լուսանկարների, ունի 33 կմ երկարություն, 20 կմ լայնություն, 500 մ հաստություն։

 

B31 (top left) seen on 11 March, 2013. The iceberg, 33km long and 20km wide, is headed for the open ocean.
 

Գործակալության աշխատակից Քելի Բրանթն ասել է, որ սառցաբեկորն այնքան մեծ է, որ անհանգստանալու տեղիք է տալիս։ Այն կարող է հայտնվել նավարկության ակտիվ գոտում՝ հանգեցնելով տհաճ հետևանքների։ Նա նաև հավելել է, որ սառցաբեկորը, ըստ ամենայնի, ամբողջությամբ կհալչի 1 տարուց ավելի ժամանակահատվածում։

 


 

Մեծ Լոնդոնի չափով հսկայական սառցաբեկորն ուղևորվում է բաց օվկիանոս (լուսանկարներ)