Խոշոր IT ընկերությունները 324 միլիոն դոլար տուգանք կմուծեն դատական կոլեկտիվ հայցի դիմաց
ԱՄՆ-ի չորս ամենախոշոր IT ընկերությունները՝ Google-ը, Apple-ը, Intel-ը և Adobe-ը 324 միլիոն դոլարի չափով տուգանք կմուծեն կոլեկտիվ դատական հայցի շուրջ մինչև դատը ձեռք բերված համաձայնության շրջանակներում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ընկերությունները մեղադրվում են կորպորատիվ անօրինական պայմանավորվածության մեջ, որի մասնակիցներին արգելվում էր գրավել մյուս ընկերությունների աշխատակիցներին ավելի բարձր վարձատրվող պաշտոնների համար:
Նշվում է, որ հայցը նախաձեռնել են 60 հազարից ավելի աշխատակիցներ:










