Նովոսիբիրսկում քաղցկեղի դեմ պայքարող վիրուսներ են մշակել
Նովոսիբիրսկի պետական համալսարանի մանրէակենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայում գենետիկորեն ձևափոխված վիրուսներ են մշակել, որոնք կարող են արդյունավետ կերպով ոչնչացնել քաղցկեղի բջիջները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին:
«Լաբորատորիայում իրականացված բազմաթիվ փորձերի արդյունքները ցույց են տվել, որ գենետիկորեն ձևափոխված վիրուսների մշակման տարբերակը հեռանկարային է»,-նշել է լաբորատորիայի ղեկավար Պյոտր Չումակովը:
Հետազոտության ղեկավարը նշել է, որ իրենք լաբորատորիայում աշխատում են մի քանի դասի վիրուսների ստեղծման ուղղությամբ, որոնք կպայքարեն կրցքագեղձի, հաստ աղիքի, թոքերի, գլխուղեղի օնկոլոգիական հիվանդությունների դեմ:
Լաբորատորիայի ղեկավարի կարծիքով՝ այս մեթոդի համատարած ներդրումը կիրականացվի առաջիկա 10 տարիների ընթացքում:










