Գիտնականները 3D-տպիչի օգնությամբ «փափուկ սնունդ» կստեղծեն
Մթերային խանութներում շուտով կարող է 3D-տպիչի օգնությամբ ստեղծված բավականին անսովոր արտադրանք հայտնվել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Համապատասխան մտահղացման՝«փափուկ սննդի» արդիականացման գործով ներկայումս զբաղվում են գերմանացի գիտնականները:
Մտահղացման նպատակն առողջ սննդի ստեղծումն է, որն արտաքնապես ոչնչով չի տարբերվի սովորականից:
Դրանք հնարավոր կլինի ուտել՝ առանց ծամելու, սակայն այդ մթերքի՝ բանջարեղեն, միրգ, միս և այլն, համը նույնը կմնա:
Ավանդական ուտեստները կմանրացվեն մինչև դոնդողանման զանգվածի առաջացումը, ապա կվերարտադրվեն 3D-տեխնոլոգիաների օգնությամբ:
Այս եղանակով պատրաստված սնունդը հնարավոր կլինի պահպանել սառնարանում և անհրաժեշտ պահին միանգամից տաքացնել միկրոալիքային վառարանում:
Նախաձեռնությունը հիմնականում հաշվարկված է այն մարդկանց համար, ովքեր սնունդը ծամելու և կուլ տալու խնդիր ունեն:










