Մեծ Բրիտանիայի ամենամեծ ընտանիքում 17-րդ երեխան կծնվի
Մեծ Բրիտանիայի ամենամեծ ընտանիքն առաջիկայում ավելի է ընդլայնվելու։ Ընտանիքի մայրը հայտարարել է, որ իրենք 17-րդ երեխային են սպասում, գրում է Mirror կայքը։
Ռեդֆորդների ընտանիքի մայրն ու հայրը դեռևս Նոր տարուն հայտարարել էին, որ իրենց 12 շաբաթական պտուղը մահացել է, սակայն այժմ հայտարարել են, որ նորից երեխայի են սպասում։
Նրանք իրենց ընտանեկան բլոգում գրել են. «Մենք մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք հրաշալի մի նորության մասին։ Մեր ընտանիքը համալրում է ունենալու։ Նոյեմբերին կծնվի մեր 17-րդ երեխան, և մենք շատ ուրախ ենք»։
Նրանց երեխաներից ավագը 24 տարեկան է։
Չնայած ընտանիքի՝ կերակրելու և հագցնելու հսկայական ծախսերին՝ Ռեդֆորդների ընտանիքը հրաժարվել է արտոնություններից։











