Իրանում դատախազին սպանելու համար 3 մարդ հրապարակային կախաղան է հանվել
Իրանում երեք մարդ է կախաղան հանվել՝ դատախազ Մուսա Նուրիի սպանության գործով, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիակայանի ռուսաական ծառայությունը:
Հրապարակային մահապատիժն իրականացվել է Սիստան-Բելուջիստան նահանգի Զաբոլ քաղաքում սպանվածի հարազատների և քաղաքի բնակիչների աչքի առաջ:
Մահապատիժն իրականացվել էր այն նույն վայրում, որտեղ անցած տարի նոյեմբերին գնդակահարվել էին դատախազն ու նրա վարորդը:
Սպանված դատախազը համարվում էր նարկոտրաֆիկի և մաքսանենգության դեմ ամենաանզիջում պայքարողներից մեկը:










