Բռնցքամարտիկ Բրիգսը Վլադիմիր Կլիչկոյին փորձել է տորթ հյուրասիրել (տեսանյութ)
Ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը փորձել է հերթական «օյինը խաղալ» Վլադիմիր Կլիչկոյի և Ալեքս Լեապաիի մարտից առաջ, հայտնում է korrespondent.net-ը։
Այս անգամ ամերիկացին փորձել է խմորեղեն հյուրասիրել Կլիչկոյին կշռման արարողությունից առաջ։
Անձամբ փոխանցել նրան չի հաջողվել, այդ իսկ պատճառով նա խնդրել է փոխանցել այն լրագրողների միջոցով։ «Եթե Կլիչկոն թխուկների հետ է կռվում, ուրեմն փոխանցե՛ք նրան թխուկ»,-ասել է Բրիգսը՝ ցուցադրաբար մի կտոր դրանից ուտելով՝ ցույց տալու համար, որ այն իսկական է։
Մինչ այդ էլ նա խանգարել էր մարզիկներին հանգիստ շփվել լրագրողների հետ։
Կլիչկո- Լեապաի մարտը կայանալու է այսօր։










