Մոսկվայի կենտրոնում ընթացքի ժամանակ մեքենա է պայթել (տեսանյութ)

17:50 • 26.04.14

Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհին մարդատար մեքենա է պայթել, հայտնում է gazeta.ru-ն:

 

ВАЗ 14-ի մոդելի մեքենայում պայթյունը տեղի է ունեցել ընթացքի ժամանակ: Ինտերնետում է հայտնվել նաև միջադեպի տեսագրությունը: YouTube-ում տեսանյութը տեղադրել է loader484 անունով օգտատերը:

Ենթադրվում է, որ մեքենայում գազի բալոն է պայթել` արևից տաքանալու հետևանքով: Հրդեհ չի բռնկվել: Նախնական տվյալներով՝ նաև ոչ ոք չի տուժել: