Նյու Յորքում իրենց հատուկ մոդելներն են ներկայացրել Maserati-ն, Audi-ն և SRT-ն (լուսանկարներ)

00:39 • 26.04.14

Նյու Յորքի ավտոսրահում Maserati-ն ներկայացրել է Gran Turismo-ի հատուկ տարբերակը, որը թողարկվել է ընկերության հոբելյանի առթիվ, Audi-ն ցուցադրել է իր «դինամիկ» RS7-ը, իսկ SRT-ն` իր «երկակի հատուկ» Viper սպորտային մեքենան:


Ինչպես հայտնում է Rbc.ru-ն` նյույորքյան ավտոսրահի նորույթների շարքում բազմաթիվ են հայտնի մոդելների հատուկ տարբերակները, որոնցից մեկը Maserati-ի Gran Turismo հատուկ մոդելն է, որի թողարկումը նվիրվում է ընկերության 100-ամյա հոբելյանին: Լյուքս դասի մեքենաների իտալական ընկերությունն իր 100-ամյա հոբելյանը նշում է դեկտեմբերին: Gran Turismo MC Centennial Edition մոդելը ներկայացվում է 2 տարբերակով` կուպե և կաբրիոլետ: Հոբելյանական մոդելների համար 3 հատուկ երանգ է մշակվել, այդ թվում` Magma Red կարմիրը, Inchiostro Blue կապույտը: Մոդելը զինված է 4.7 լիտր ծավալով 8 մխոցային շարժիչով, որի հզորությունը 454 ձիաուժ է, իսկ մեքենայի առավելագույն արագությունը կկազմի 297 կմ/ժամ:


Audi-ն որոշել է թողարկել RS7-Dynamic Edition «դինամիկ» մոդելը, որի կապոտի ներքո տեղադրված է «ստանդարտ» 4 լիտր ծավալով երկտուրբո շարժիչը` 560 ձիաուժ հզորությամբ: Սպորտային մեքենայի «դինամիկ» հատուկ տարբերակը վաճառքում կհայտնվի 146 000 դոլարով:

 

 

Իսկ SRT բելգիական ընկերությունը ներկայացրել է իր Viper Anodized Carbon Special Edition TA սպորտային մեքենայի հատուկ տարբերակը` արդեն իսկ յուրահատուկ մեքենային ավելացնելով Time Attack «մրցարշավային» գործառույթների փաթեթը: Viper GTS հազվագյուտ մեքենայի հատուկ տարբերակը կներկայանա «անփայլ մետալիկ» երանգով` սև անվահեծերով, վառ նարնջագույն արգելակման տրամաչափերով:

 

 

 

Նյու Յորքում իրենց հատուկ մոդելներն են ներկայացրել Maserati-ն, Audi-ն և SRT-ն (լուսանկարներ)