Անբուժելի հիվանդ բրիտանացի երիտասարդը 4,3 մլն դոլար է հավաքել
Մեծ Բրիտանիայի բնակիչ Սթիվեն Սաթոնը, որին 4 տարի առաջ անբուժելի հիվանդ են ճանաչել՝ աղիքի քաղցկեղ ախտորոշմամբ, համացանցում քաղցկեղի դեմ պայքարի ակցիա է սկսել: ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նա 2,5 մլն ֆունտ՝ 4,3 մլն ԱՄՆ դոլար գումար է հավաքել:
Այդ գումարը նա կտրամադրի երիտասարդների շրջանում քաղցկեղի դեմ պայքարին:
Իր ախտորոշման մասին իմանալով՝ 19-ամյա Սթիվեն Սաթոնը սեփական կայքն է գործարկել: Նա նաև էջեր է բացել սոցիալական ցանցերում: Նա ներկայացրել է իր պատմությունը և տեղեկացրել, որ կցանկանար իր գործն ավարտին հասցնել նախքան մահանալը: Ակցիայի առաջին ամսում նա կարողացել է 1 մլն ֆունտ հավաքել:
Սթիվենին իրենց աջակցությունն են հայտնել նաև բրիտանացի աստղերը:










