Բրազիլիայում Ֆուտբոլի առաջնության 300 հազար պաշտամունքային սթիքերներ են գողացել

15:37 • 26.04.14

Բրազիլիայում առևանգել են բեռնատարը, որում ֆուտբոլիստների պատկերներով 300 սթիքերներ՝ կպչուն պատկերներ են եղել, հայտնում է Interfax-ը:


Դրանք թողարկվել էին առաջիկա Ֆուտբոլի առաջնության առիթով: Panini ընկերության բեռնատարը գողացել են անհայտ անձինք, դա տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում:


Ընկերությունը ստիպված է եղել հանդես գալ հայտարարությամբ և հանգստացնել հավաքորդներին. սթիքերների մատակարարման խախտումներ չեն լինի, քանի որ սա շոկ է եղել երկրպագուների համար: Ընկերությունից հավաստիացրել են, թե Մեսիի, Ռոնալդուի կամ Նեյմարի պատկերների պակաս չի լինի:


Panini-ի սթիքերները մեծ պահանջարկ են վայելում 1970-ից՝ իրենց առաջին թողարկումից ի վեր, և ասոցացվում են Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի հետ: