Հռոմի նախկին պապերի սրբադասման առիթով աննախադեպ մեծ թվով հավատացյալներ են գնում Հռոմ
Հռոմում մասշտաբային միջոցառմամբ սրբերի կարգն են դասվելու երկու նախկին Հռոմի պապեր՝ Հովհաննես 23-րդը և Հովհաննես Պողոս 2-րդը, հայտնում է USA Today-ը:
Նրանք, աղբյուրի գնահատականով, մեր ժամանակների թերևս երկու ամենասիրելի պոնտիֆիկոսներն էին:
Արարողությունը տեղի կունենա կիրակի օրը՝ մի ամսաթիվ, որը կաթոլիկները դեռ անցած տարվա սեպտեմբերին նշել էին իրենց օրացույցում, երբ այդ մասին հայտարարել էր Ֆրանցիսկոս պապը, որի հեղինակությունը ևս շատ մեծ է: Սակայն արդեն այսօր հավատացյալների մեծ հոսք է գրանցվել Հռոմում:
Գրանցվել է 1.700 ավտոբուս, 60 թռիչք, 5 հատուկ ուղևորություն գնացքով, որոնք հավատացյալների են տեղափոխում միայն Հովհաննես Պողոսի ծննդավայր Լեհաստանից:
Սպասվում է ընդհանուր առմամբ ավելի քան 2 մլն հավատացյալի այց սրբակարգման արարողությանը: Աղբյուրի գնահատմամբ` սա Հովհաննես Պողոսի հուղարկավորությունից հետո ամենախոշոր մարդկանց հոսքը կլինի Հռոմ:










