Ապրիլի 29-ին Արևի մասնակի օղակաձև խավարում տեղի կունենա
Ապրիլի 29-ին Արևի մասնակի խավարում տեղի կունենա, ինչի ընթացքում հնարավոր կլինի աշխարհի մի շարք վայրերից Արևը տեսնել կրակային օղակի տեսքով:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը` օղակաձև խավարումը տեղի է ունենում, քանի որ Լուսինը գտնվում է Երկրից ամենահեռավոր տարածության վրա, այդ իսկ պատճառով ամբողջությամբ չի ծածկում Արևը: Արդյունքում կրակային օղակի տեսք ունեցող պատկեր է առաջանում Լուսնի ուրվագծի շուրջ:
Անկասկած, այս երևույթը աշխարհի բոլոր կողմերից չի երևա: Ինչպես հաղորդվում է` միակ վայրը, որտեղից հնարավոր կլինի արևի խավարումը տեսնել ամբողջությամբ, կլինի Անտարկտիդայի Wilkes Land կոչվող անմարդաբնակ փոքր տարածքը: Խավարումը մասնակիորեն տեսանելի կլինի Ինդոնեզիայում և Ավստրալիայում:










