Վրաստանում փոթորկի հետևանքով հարյուրավոր տների տանիքներ են պոկվել
Վրաստանի հարավ-արևմտյան և արևելյան մի շարք շրջաններում ապրիլի 26-ին տեղի ունեցած փոթորկի հետևանքով հարյուրավոր տների և շենքերի տանիքներ են պոկվել, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Մասնագետները փորձում են վերականգնել էներգամատակարարումը։
Փոթորկի և ուժգին անձրևների պատճառով ջրով են ծածկվել մի քանի հազար հեկտար ցանքատարածքներ։
Վրաստանի արևելքում մի քանի հարյուր խոշոր եղջերավոր անասուններ և թռչուններ են սատկել։ Վնասվել են հետիոտների համար նախատեսված կամուրջներ։
Տեղի իշխանությունները հաղորդել են, որ տուժածներին օգնություն կտրամադրվի։










