Անաստասիա Վոլոչկովան պատասխանել է իրեն պոռնկության համար մեղադրողներին

20:56 • 26.04.14

Ռուսաստանցի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատասխանել է իր դեմ պոռնկության մեղադրանքներին: Այս մասին հայտնում է HTB-ն:

Պարուհին այժմ հայտնի փաստաբան ունի՝ ի դեմս Ալեքսանդր Դոբրովինսկու: Նրանք հայտարարել են, թե ստեղծված իրադրությունը Վոլոչկովայի չարակամների երևակայության արդյունք է, նրանց, ովքեր պարապ են:

Այն բանից հետո, երբ օրերս Վոլոչկովան հանդես էր եկել Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության դեմ, նրա դեմ էլ հայց էր ներկայացվել ոստիկանություն, որով նա մեղադրվում էր պոռնկության համար:

Այժմ Վոլոչկովան հայտարարել է, որ այդ հայցը սադրանք է, իսկ դրա նախաձեռնողները պատասխան են տալու:

Ռուսաստանի Վաստակավոր արտիստուհի Վոլոչկովան ասել է, որ ինքը ոչնչից չի վախենում, վերահաստատել է իր խաղաղասիրական դիրքորոշումը Ռուսաստան-Ուկրաինա լարված հարաբերություններում: