Ուկրաինան դադարեցրել է ջրամատակարարումը Ղրիմ
Ուկրաինայի իշխանությունները փակել են ջրարգելակները Հյուսիս-Ղրիմյան ջրանցքում, հայտնում է Life News-ը՝ այդկերպ ապրիլի 26-ին միակողմանի դադարեցնելով այդ ջրանցքի միջոցով ջրամատակարարումը Ղրիմ:
Ապրիլի կեսին ջրի մատակարարումը թերակղզի գրեթե եռակի նվազել էր, ինչի առիթով փորձագետները հայտնել էին իրենց մտահոգությունը:
Ղրիմի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ջրի պարտք Կիևի առաջ չունեն:
Ջուր չի ստանում նաև Խերսոնի շրջանի մոտ մեկ երրորդը:










