Ալիք Աիդա անունով ֆրանսուհուն արգելել են ԱՄՆ մուտք գործել «Ալ Կաիդայի» հետ մտազուգորդվող անվան պատճառով

16:39 • 27.04.14

Երիտասարդ մի ֆրանսուհու, ով պատրաստվում էր ամուսնու և 2 երեխաների հետ արձակուրդն անցկացնել Նյու Յորքում, թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ՝ կնոջ «կասկածելի» անուն-ազգանվան պատճառով։

The Daily Mail-ը մանրամասնում է, որ ֆրանսուհու անուն-ազգանունն Ալիք Աիդա է, ինքն ինքնաբերաբար մտազուգորդվում է տխրահռչակ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ։

Նշվում է, որ ֆրանսուհին պատրաստվում էր Ժնի օդանավակայանից մեկնել ԱՄՆ, սակայն Swiss Airlines ավիաընկերությունը նրան տեղեկացրել է, որ իր մուտքը դեպի Միացյալ Նահանգները մերժվել է։