Apple-ի նոր սարքը թույլ չի տա վարորդներին ղեկին նստած SMS գրել

23:59 • 27.04.14

Հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը վարորդների անվտանգությունն ապահովելու համար պատրաստվում է ստեղծել է մի սարք, որն արգելում է ղեկին նստած ժամանակ տեքստային կարճ հաղորդագրություններ (sms) գրել։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հատուկ սենսորներով համալրված սարքը, որի արտադրման համար անհրաժեշտ արտոնագիրն Apple-ն արդեն ձեռք է բերել, թույլ չի տա վարորդներին օգտվել iPhone-ի հաղորդագրային հավելվածներից, քանի դեռ նրանք վարում են մեքենան։

Սենսորները, որոնք տեղադրվում են անմիջապես սմարթֆոնում, որոշում են օգտատիրոջ նստելու վայրը, ինչպես նաև այն արագությունը, որով ընթանում է մեքենան։ Եթե պարզվում է, որ օգտատերը վարորդի տեղում չէ նստած, ապա համակարգը նրան առանց որևէ արգելքի թույլ է տալիս SMS ուղարկել։


 

Apple-ի նոր սարքը թույլ չի տա վարորդներին ղեկին նստած SMS գրել