Արմեն Գևորգյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը վերանշանակվել փոխվարչապետի պաշտոնում:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վերանշանակվել էին իրենց պաշտոններում։










