Հրշեջ-փրկարարները Հայաստան-Նախիջևան սահմանի ականապատ տարածքում նկատել են տղամարդու դի

11:00 • 27.04.14

Հրշեջ-փրկարարները Հայաստան-Նախիջևան սահմանի ականապատ տարածքում նկատել են տղամարդու դի: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։ 

Նշվում է, որ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների հետ միասին hրշեջ-փրկարարները ականապատ տարածքից դուրս են բերել 1960 թ. ծնված Վ. Պ.-ի դին: Պարզվել է, որ նա Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ. Պ.-ն է, ով ապրիլի 25–ին գնացել էր դաշտ՝ աշխատանքի և չէր վերադարձել: