BMW-ն ներկայացրել է M6 Gran Coupe-ի թյունինգային տարբերակը (լուսանկարներ)

20:32 • 27.04.14

BMW և Individual ընկերությունները համատեղ «բարելավման» փաթեթ են մշակել 4 դռնանի M6 Gran Coupe-ի համար:


Ինչպես գրում է Motor.ru-ն մոդելը ենթարկվել է և´ արտաքին, և´ ներքին փոփոխությունների: Նորագույն մոդելի թափքը ներկայանում է Frozen Red կարմիրի հատուկ երանգով: Արտաքինին ինքնատիպ տեսք են հաղորդում ոսկեգույն երանգ ունեցող արգելակման համակարգերը:


M6 Gran Coupe-ի նստատեղերը պատված են սպիտակ կաշվով, որը հակադրվում է սև կաշվով պատված կառավարման վահանակին: Ուժային ագրեգատի թարմացումների մասին ոչինչ դեռևս հայտնի չէ:

 

BMW M6 Gran Coupe-ն զինված է 4,4 լիտր ծավալով երկտուրբո 8 մխոցային շարժիչով, որը զարգացնում է 560 ձիաուժ հզորություն: Այն աշխատում է 7 աստիճան փոխանցման տուփով: 4 դռնանի մոդելը 100 կմ/ժամ արագությունը հավաքում է 4,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ: M Drivers's Package գործառութային համակարգով առավելագույն արագությունը հասնում է 305 կմ/ժամ-ի:
 

 

BMW-ն ներկայացրել է M6 Gran Coupe-ի թյունինգային տարբերակը (լուսանկարներ)