Հռոմի պապը Հովհաննես Պողոս 2-րդին ու Հովհաննես 23-րդին պաշտոնապես սրբադասել է
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կայացած սրբադասման արարողության շրջանակներում Հովհաննես Պողոս 2-րդին ու Հովհաննես 23-րդին պաշտոնապես նոր սրբերի շարքին է դասել։
«Մենք երանելի Հովհաննես Պողոս 2-րդին ու Հովհաննես 23-րդին հայտարարում ենք սրբեր»,-մեջբերում է Газета-ն Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի խոսքերը։ Սրան ի պատասխան Սբ Պետրոսի հրապարակում հավաքվածներն ասել են. «Ամե՛ն»։
The Guardian-ն իր հերթին նկատում է, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ 2 նախկին պոնտիֆիկոսները սրբադասվում են միաժամանակ։










