«Դ!ԵՄ ԵՄ»-ն իրազեկման ակցիա անցկացրեց՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում (լուսանկարներ)
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես «պարտադիր բաղադրիչի» դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր Երևանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում և հարակից բակերում իրազեկման ակցիա անցկացրին։
Ակցիայի ընթացքում նախաձեռնության անդամները կոչ արեցին համայնքի բնակիչներին միանալ իրենց պայքարին և ներկայացրին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի հետ կապված իրավիճակը։
Նրանք նաև հայտարարեցին, որ նախատեսված է ակցիա ապրիլի 29-ին՝ ժամը 16:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց, որի ժամանակ պահանջելու են ՀՀ ԿԳ նախարարից՝ «ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել»:















