Դոնեցկում Խոդորկովսկուն թույլ չեն տվել վարչության շենք մտնել
ՅՈւԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխաիլ Խոդորկովսկուն դաշնայնացման աջակիցները թույլ չեն տվել մտնել Դոնեցկի շրջանային պետական վարչության տարածք, որն այժմ գտնվում է տեղի կամավորական խմբերի հսկողության տակ, գրում է gazeta.ru-ն:
«Նա մոտեցել է շրջանային պետական վարչության շենքին, կանգնել բարիկադների կողքին: Մոտեցել են մեր ուժայինները և ասել, որ նա այստեղ անելիք չունի: Նա ցանկացել է շփվել մարդկանց հետ, ովքեր գտնվում են շենքի ներսում, բայց մարդիկ որոշել են, որ իրենք խոսելու բան չունեն»,- հայտարարել է ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Դոնեցկում հանրահավաք է անցնում «Դոնբաս-Ռուսաստան: Մենք միասին ենք» կարգախոսով:










