Զինյալներն ուկրաինացի ուժայիններին շրջափակել են Կրամատորսկի օդանավակայանում

19:13 • 27.04.14

Զինյալ ապստամբները շրջափակել են Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի օդանավակայանը, որտեղ գտնվելիս են եղել ուկրաինացի ուժայինները: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ հակաահաբեկչական գործողության ղեկավարության աղբյուրին հղումով:


«Գտնվում ենք Կրամատորսկի օդանավակայանում: Այստեղ դաշնայնացման շուրջ հազար կողմնակից կա, ովքեր բոլորն էլ հրացաններ ունեն: Ենթադրաբար, նրանք պատրաստվում են հարձակման», - մեկնաբանել է աղբյուրը:


Հիշեցնենք, որ ուրբաթ Կրամատորսկում հարձակման հետևանքով այրվել է Ми-8 ուղղաթիռն ու Ан-2 ինքնաթիռը: