Microsoft-ը բացահայտել է վիդեո խաղերի պատմության մեջ ամենամեծ առեղծվածը
Microsoft-ը Նյու Մեքսիկոյի անապատում շաբաթ օրը գտել է «E.T.» Atari վիդեո խաղերի քարթրիջներ, որոնք այնտեղ թաղված են եղել ավելի քան 30 տարի, գրում է Business Insider-ը: Այդ քարթրիջների հայտնաբերումն ապացուցել է, որ վիդեո խաղերի պատմության մեջ ամենահայտնի լեգենդը ճիշտ է եղել:
«E.T. the Extra-Terrestrial» խաղը թողարկվել է 1983 թվականին, այն շատ վատն է եղել և այժմ համարվում է բոլոր ժամանակների ամենավատ խաղը: Լեգենդի համաձայն՝ խաղի ստեղծողներն այնքան էին ամաչում իրենց անհաջողության պատճառով, որ որոշել են չվաճառված քարթրիջները թաղել Նյու Մեքսիկոյի անապատում:
Մի քանի ամիս առաջ Microsoft-ը հայտարարել էր, որ պատրաստվում է պարզել, թե արդյոք լեգենդը ճիշտ է, թե ոչ:










