Հարավային Կորեայի վարչապետը հրաժարական է տվել դպրոցականներ տեղափոխող նավի խորտակման պատճառով

10:58 • 27.04.14

Հարավային Կորեայի վարչապետ Չոն Հոն Վոնը հրաժարական է տվել «Սևոլ» նավի խորտակման պատճառով, որը ավելի քան 300 մարդու կյանք է խլել, գրում է Business Insider-ը՝ հղում անելով «Յոնհապ» գործակալությանը:

Չոնը հայտարարել է իր հրաժարականի մասին կիրակի օրը Սեուլում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ամենաճիշտն ինձ համար պատասխանատվությունն իմ վրա վերցնելն է և հրաժարական տալը»,- ասել է նա:

«Սևոլ»-ը նավաբեկության է ենթարկվել ապրիլի 16-ի գիշերը Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափից 100 կիլոմետրի վրա: Նավի վրա է գտնվել 470 ուղևոր, որոնց մեծ մասը դպրոցականներ են եղել, որոնք գնում էին էքսկուրսիայի: Մահացածների պաշտոնական թիվը 187 է, անհետ կորած է մնում մոտ 110 մարդ: