Օբաման անդրադարձել է Քլիպերսի նախագահի ռասիստական արտահայտությանը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է NBA-ի «Լոս Անջելես Քլիպերս» թիմի նախագահ Դոնալդ Ստերլինգի աղմկահարույց հայտարարությանը, փոխանցում է միջազգային մամուլը։
Վերջինս, մասնավորապես, նշել էր, որ ինքն իր ընկերուհուն խնդրել է՝ թիմի հանդիպումներին արգելել սևամորթ անձանց ներկայությունը:
«Անշուշտ, NBA-ը լիգա է, որը սիրվում է ամբողջ երկրում, և ես համոզված եմ, որ Ստերլինգի խոսքերը մանրակրկիտ հետաքննության կենթարկվեն։
Կարծում եմ՝ հետագայում նրա խոսքերին անդրադառնալու ոչ մի առիթ չի լինի»,- ասել է Բարաք Օբաման:










