ԵԱՀԿ-ի խումբն ուղևորվել է Սլավյանսկ՝ բանակցությունների

16:26 • 27.04.14

ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ կազմակերպությունում բանակցողների թիմն ուղևորվել է Սլավյանսկ՝ փորձելու պայմանավորվել ԵԱՀԿ-ի 8 ռազմական դիտորդների ազատ արձակման մասին, որոնց հափշտակել են ռուսամետ ուժերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ինչպես սպասվում է, նրանք կժամանեն այնտեղ այսօր»,- France Press գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Տատյանա Բաևան:

Ավելի վաղ ռուսամետ կամավորները հայտնել են, որ դեռ մտադիր չեն բաց թողնել արտասահմանցի ռազմական դիտորդներին, քանի որ նրանց լրտես են համարում:

Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուրբաթ օրը Սլավյանսկում ձերբակալված անզեն առաքելության կազմում է Գերմանիայից երեք ռազմական դիտորդ, մեկ գերմանացի ռազմական թարգմանիչ և չորս ռազմական դիտորդ Դանիայից, Չեխիայից, Լեհաստանից և Շվեդիայից:

Նրանք հրավիրված էին Կիևի կլառավարության կողմից Դոնեցկի շրջանում զորքերի տեղաշարժին հետևելու համար:
Կիրակի օրը տեղի ռուսամետ կամավորները ԵԱՀԿ-ի միջազգային ռազմական դիտորդներին անվանել են «ռազմագերիներ»:

Սլավյանսկի ինքնահռչակ քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտնել է, որ այժմ կամավորները պահում են իրենց մոտ նաև Ուկրաինայի անվտանգության խորհրդի երեք ուկրաինացի սպայի: ԵԱՀԿ-ի դիտորդների դիմաց ԵԱՀԿ-ի անջատողականները պահանջում են ձերբակալված ռուսամետ կամավորների ազատ արձակում:

Rbc.ru-ի փոխանցմամբ Սլավյանսկի քաղաքապետը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի դիտորդները գերիներ չեն, այլ իրենց «հյուրերը»: Միջազգային դիտորդները հաստատել են դա, սակայն ասել, որ չգիտեն՝ իրենց երբ տուն կթողնեն: