Իսպանիայում սկսվել են Սերվանտեսի մասունքների որոնումները

12:47 • 27.04.14

Իսպանացի գիտնականները հետազոտում են Մադրիդում այն վանքը, որտեղ, հնարավոր է, թաղվել է գրող Միգել դը Սերվանտեսը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:

Հետազոտության անցկացման ծախսերը կազմում են 100 հազար եվրո: Մասունքների որոնումների և ճանաչման համար գիտնականները պատրաստվում են մի քանի ամիս ծախսել:

Գրողի մասունքների գտնվելու հստակ վայրը հայտնի չէ, քանի որ վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում վանքի շենքը վերակառուցման է ենթարկվել:

Իսպանիայում սկսվել են Սերվանտեսի մասունքների որոնումները