24-ամյա ամերիկացին ապաստան է խնդրել ԿԺԴՀ-ում

13:45 • 27.04.14

ԱՄՆ-ի քաղաքացին, որ զբոսաշրջային վիզայով ժամանել է Հյուսիսային Կորեա, սահմանին սկանդալ է կազմակերպել և պահանջել է ԿԺԴՀ-ի իշխանություններից իրեն ապաստան տրամադրել, գրում է Russia Today-ը:

Ինչպես հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, ԿԺԴՀ-ի իշխանություններն արդեն ձերբակալել են 24-ամյա ամերիկացուն և պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Հաղորդվում է, որ ամերիկացին ցուցադրաբար պատռել է զբոսաշրջային նպատակներով մուտքի իրավունքը և հայտարարել, որ «եկել է ԿԺԴՀ ապաստան ստանալու նպատակով»:

ԱՄՆ-ի քաղաքացին ձերբակալվել է: Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդմամբ՝ նա իրեն սկանդալային է պահել և «օրինական կարգին վտանգ ստեղծել»: Իշխանությունները պարզում են ամերիկացու նման պահվածքի պատճառները: