Yamaha ընկերությունը գերթեթև էլեկտրական մոտոցիկլեր կթողարկի (լուսանկարներ)

20:11 • 27.04.14

Անցյալ տարի Տոկիոյի ավտոսրահում ներկայացված Yamaha ընկերության PES1 և PED1 գերթեթև էլեկտրական մոտոցիկլերը սերիական թողարկման կներկայացվեն 2016-ին:


Ինչպես հայտնում է Rbc.ru-ն՝ Yamaha ապրանքանիշն անցյալ տարի Տոկիոյում երկու հետաքրքիր կոնցեպտ է ներկայացրել՝ PES1-ը և PED1-ը: Մոդելներն առանձնանում են «օդային» թեթևությամբ. PES1 մոդելը կազմում է ընդամենը 100 կգ, իսկ PED1-ինը՝ 84 կգ:


Երկու մոդելներն են աշխատում են Yamaha Smart Power էլեկտրական շարժիչով ու լիթիում-իոնային մարտկոցով: Մոտոցիկլերը համալրված են նաև ավտոմատ փոխանցման տուփով, որը կարող է փոխարկվել մեխանիկական ռեժիմի:

«Հայացքը դեպի ապագան» արտացոլում է նաև ֆուտուրիստական դիզայնը՝ երկակի նստատեղը և street-bike-ի համար անսովոր ղեկը:
 

 

Yamaha ընկերությունը գերթեթև էլեկտրական մոտոցիկլեր կթողարկի (լուսանկարներ)