Apple-ը հոլոգրաֆիկ էկրան է ստեղծում. ԶԼՄ-ներ

14:28 • 28.04.14

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, ներկայում աշխատում է եռաչափ ինտերակտիվ էկրանի ստեղծման վրա։ Այն հնարավորություն կտա կառավարել սարքերի ինտերֆեյսն անմիջապես օդից, ինչպես արվում է ֆանտաստիկ ֆիլմերում։

 

РБК-ն նշում է, որ այս տեխնոլոգիայի ստեղծման համար անհրաժեշտ արտոնագիրն ընկերությունն արդեն ձեռք է բերել։ Սա նշանակում է, որ արդյունքում սենսորային էկրանները կարող են դուրս գալ գործածությունից։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ պատկերը հայտնվում է օգտատիրոջ առջև, ով շարժումների միջոցով կարող է թերթել մենյուն, հաղորդագրություններ գրել ու բովանդակությանը ծանոթանալ։ Ենթադրվում է, որ հոլոգրաֆիկ էկրանները նախևառաջ կկիրառվեն Apple TV հեռուստացույցներում։

 

 

Apple-ը հոլոգրաֆիկ էկրան է ստեղծում. ԶԼՄ-ներ