Morgan-ը Plus 8 մեքենայի հատուկ տարբերակը կթողարկի (լուսանկարներ)
Լյուքս դասի ռետրոմեքենաների արտադրությամբ զբաղվող Morgan ընկերությունը Մալվերն քաղաքում իր գործարանի հիմնադրման 100-ամյակի առիթով Plus 8 մոդելի հատուկ տարբերակը կթողարկի, որը կկոչվի Plus 8 Speedster։

Ինչպես նշում է РБК-ն, հոբելյանական մոդելը կունենա նոր դիզայն. արտափքման խողովակները կլինեն ոչ թե հետևում, այլ մեքենայի կողային հատվածներում, իսկ քամուց պաշտպանող առջի ապակին կլինի ավելի բարակ։

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա մեքենան համալրված է լինելու 4.8 լ ծավալով, 367 ձիաուժ հզորությամբ BMW շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն կզարգացնի 4.2 վայրկյանում։ Մեքենայի առավելագույն արագությունը կլինի 238 կմ/ժ։

Ենթադրվում է, որ նորույթը գնելու համար հարկավոր կլինի վճարել 117.000 դոլար։












