Բրիտանիայում հսկայական մետաղական ձեռք է ներկայացվել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Նյուքասլ քաղաքում Maker Faire գիտական ցուցադրության շրջանակներում հսկայական ձեռք է ցուցադրվում՝ RoboHand-ը, որը կարող է մի ակնթարթում մեքենաներ, պահարաններ և այլ խոշոր իրեր ջախջախել, հայտնում է Daily Mail-ը:
Ռոբոտ-ձեռքը հիդրավլիկ է, կշռում է 6 տոննա, պատրաստված է մետաղաջարդոնից, ունի 8 մ բարձրություն:
Աղբյուրը նկատում է, որ երբ ռոբոտ-ձեռքն իր մետաղական մատներով ճանկում է մեքենան, դա ասես ֆուտուրիստական ֆիլմերի տեսարան լինի:
Իսկ դրա ուժն իրենց վրա զգում են անգամ ամենադիմացկուն իրերը: Ավելին ասում են լուսանկարները.
















